-
24.10.2017|
09:16
Եկող շաբաթվանից խորհրդարանը «տնտեսական շրջապտույտում» կհայտնվի: ԱԺ է բերվելու 2018 թվականի պետբյուջեի նախագիծը: ԱԺ մշտական հանձնաժողովներում կքննարկվեն վարչապետ Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեության արդյունքները, ու էլի ընդդիմադիրները վարչապետին կտորպեդահարեն նույն հարցով. «Որ բերել եք այս բյուջեն, վստահ ե՞ք, որ 2018-ից հենց Դուք այն կիրականացնեք, այսինքն` այդ վարչապետը Դու՞ք եք լինելու»:
-
13.10.2017|
02:59
Հայաստանի կառավարման օղակում կան պաշտոններ, որոնք անիմաստ են, քանի որ դրանց ՕԳԳ-ն զրո է: Եթե տարիներով չհիշենք, որ նման պաշտոնյա կա, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա: Ասել է` նրանց լինել-չլինելը մի հաշիվ է:
-
06.10.2017|
01:48
Այս նստաշրջանում պատգամավորների համար նորամուծություն է արվել. դահլիճում նստած կկարողանան իրենց աշխատասենյակի համակարգիչներից օգտվել: Այսինքն, նիստերի դահլիճի և պատգամավորների աշխատասենյակների համակարգիչները միացված են իրար, առանց ելումուտ անելու պատգամավորը կարող է աշխատասենյակի համակարգչի նյութերից օգտվել, իրեն անհրաժեշտ նյութերը հենց դահլիճում տպելու հրաման տալ:
-
05.10.2017|
22:50
Ինչու՞ տեղի տվեցին Արտաշես Մամիկոնիչի նյարդերը։ Բազմամյա պատգամավորական կյանքում, նույնիսկ ձևական ընդդիմության երանելի տարիներին, երբ շատ ավելի երիտասարդ ու ավյունով լի էր, նա բռունցքներին ազատություն երբեք չի տվել: Միշտ եղել է ինտելեկտուալ ու քաղաքակիրթ:
-
03.10.2017|
22:29
Դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ ՀՀ-ն կկարողանա լիարժեք ավարտին հասցնել տարիներ ի վեր բանակցած և կիսատ մնացած ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
-
03.10.2017|
22:28
ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո է, որ հայկական կողմը Ղարաբաղի հակամարտության գոտում շոշափելի կորուստներ է ունեցել` ԱԺ-ում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
-
03.10.2017|
22:27
ԱԺ նիստում «Ելքի» առաջնահերթ ճանաչված նախագծի քննարկման «Ժամանակ» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ելույթի սկզբում առաջարկեց մի կողմ դնել թվերը, փաստերը, վիճակագրությունը.
-
03.10.2017|
21:50
Խորհրդարանում բուռն քննարկվեց «Ելքի»` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը թանկ է նստելու Հայաստանի վրա, ընդդիմադիրներն էլ հակառակն են փաստում, թե ԵԱՏՄ-ում մնալն է մեծ վնասներ հասցնում մեզ: Սակայն երկու կողմերն էլ ակնհայտ փաստարկների պակաս ունեն:
-
03.10.2017|
07:59
Կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենք, որը մամուլում միայն վարչապետի լիազորությունների կրճատման դրույթով առանձնացավ: Սակայն պաշտպանության գործում այն նախատեսում է պետական բոլոր օղակների, այդ թվում` կառավարության, ԱԺ-ի, Ազգային անվտանգության խորհրդի իրավասությունների շրջանակի համալիր կարգավորում:
-
29.09.2017|
01:53
Բաքվում կայացած համաժողովին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի մասնակցությունը բավական մեծ արձագանք ունեցավ: